Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Արգիշտի Մեխակյանը: Այս մասին հայտնում են Կառավարությունից։ Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանը պաշտոնաթողության մասին հայտնել էր մայիսի 21-ին: Վաղարշապատ համայնքում նախատեսվում է ավագանու ընտրություններ անցկացնել 2025-ի նոյեմբերի 16-ին: