Փաստորեն, այս երկրում շունը մարդուց արժեքավոր է․ Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շների երկիր Հայաստանս

Իմ նկատմամբ դաժան բռնություն գործադրած հանցագործները ոչ մի րոպե չեն ձերբակալվել և ազատ են արձակվել դատարանի դահլիճից։

Փաստորեն այս երկրում շունը մարդուց արժեքավոր է։

Հավանաբար Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը կփոխվի ՇԻՊ-ի»։






Հիշեցնենք՝ Բյուրեղավանի 62-ամյա բնակիչը կենդանուն կապել էր ավտոմեքենայից ու քարշ տվել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ տղամարդը ձերբակալվել է:

Շունն էլ արդեն կլինիկայում է: Աշխատակիցները վիրակապել են ոտքերը:


***

Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կամեռաներով հեռախոսները բթացրել են մեծ մասին: Ավտոն կապած քարշ տալով շանը տանում է, հետևից նկարում են ուղղակի, կողքից մեքենաներ գնում: Տղերք, դժվար էր էդ պահին դիմացը կտրել, փակելը: Ասենք օրինակ, մեկի շորն էլ պատահական մնացած լիներ ավտոյի դռան տակ, քարշ տալով տաներ էդ մարդուն, էլի պտի նկարահանմամբ զվաղվեի՞ք: Կենդանուն քարշ տվողը հասկացանք անասուն է, բա ձեզ էլ դուր է գալիս հանդիսատեսի կարգավիճակը, չեմ հասկանում»:



Leave a Comment