«Ես միշտ կոչ եմ անում Լիտվային և տարածաշրջանի երկրներին հոգ տանել այսպես կոչված արևելյան սահմանի պաշտպանության պլանի և ֆիզիկական պաշտպանության պլանի ստեղծման համար։ Դա առաջին հերթին պետք է լինի գետնի վրա մի շարք ֆիզիկական արգելապատնեշներ տեղադրելու միջոցով… Իմ կարծիքով՝ նման պլանը պետք է ներառի ոչ միայն ֆիզիկական սահմանը, այլև անօդաչու թռչող սարքերի արգելապատնեշի ստեղծումը»,— LRT-ի եթերում հայտարարել է եվրահանձնակատարը։
Ռուսաստանի հետ սահմանին անօդաչու թռչող սարքերից բաղկացած արգելապատնեշ ստեղծելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս 2024 թվականի մայիսին։ Հաղորդվում է, որ ծրագիրը կներառի Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Նորվեգիան, Ֆինլանդիան և Լեհաստանը և թույլ կտա պաշտպանվել թշնամական պետությունների «սադրանքներից և մաքսանենգությունից»։ Այդ ժամանակ Լիտվան Սահմանապահ ծառայությունում ստեղծել է հատուկ ստորաբաժանում՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով դիտարկումներ իրականացնելու համար։ Սակայն, ապրիլին հայտնի է դարձել, որ Եվրամիությունը մերժել է Լիտվայի և Էստոնիայի ծրագրի ֆինանսավորման հայտը։
Ըստ Կուբիլյուսի՝ Բալթյան երկրները դեռ չեն կարող հետ մղել Ռուսաստանի կողմից անօդաչու թռչող սարքերի հնարավոր հարձակումները։ «Ուստի, այսօր անհրաժեշտ է ոչ այնքան անօդաչու թռչող սարքեր արտադրել կամ գնել և պահեստում պահել, որքան վերապատրաստել և պատրաստել մասնագետների թիմեր, որոնք կկարողանան շատ արագ արտադրել անհրաժեշտ քանակությամբ անօդաչու թռչող սարքեր այդ արգելապատնեշի համար»,— ամփոփել է նա։