Մինչև 2026 թվականի վերջը կապահովվի օկուպացված Արցախի Ակնայի շրջանի երկու գյուղերում անտուն ադրբեջանցիներով բնակեցումը:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի Ակնայի, Վարանդայի և Իվանյանի շրջաններում հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը։
Նրա խոսքով՝ մինչև տարեվերջ նախատեսվում է Ակնան բնակեցնել 1268 ընտանիքով:
Ակնայում այս ամիս կսկսվի հինգերորդ բնակելի համալիրի շինարարությունը, իսկ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին՝ երրորդ բնակելի համալիրի շինարարությունը։
Է. Հուսեյնովը նշել է, որ Վարանդայում նոր բնակելի համալիրի շինարարությունը կսկսվի տարեվերջին։