Շանը մեքենայից կապած քարշ տվող քաղաքացին ձերբակալվել է․ ՆԳՆ – Armenia Today

Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած քաղաքացին ձերբակալվել է, հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Ըստ Սարգսյանի՝ Բյուրեղավանի 62-ամյա բնակիչը, ով շանը կապել է մեքենայից ու քարշ տվել, հայտնաբերվել, ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանություն։

«Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն դատապարտելի արարք է և յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանքներ»,- նշել է Սարգսյանը։

ՆԳՆ խոսնակը հորդորել է կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի ականատես լինելու դեպքում անհապաղ դիմել ոստիկանություն։

Leave a Comment