Լիվերպուլի «Էնֆիլդ» մարզադաշտում հուլիսի 14-ին «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը, ինչպես նաև պորտուգալացի խաղացողներ Բրունու Ֆեռնանդեշն ու Դիոգու Դալոն այցելել են հիշատակի տարածք՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց հայրենակիցներին` կապված Դիոգու Ժոտայի և Անդրե Սիլվայի ողբերգական մահվան հետ։
«Լիվերպուլի» պաշտոնական կայքը հաղորդում է, որ նրանք ծաղիկներ են խոնարհել ամբողջ ակումբի անունից՝ ի հիշատակ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհված ֆուտբոլիստների։ Հայտարարությունում նշվում է, որ սա «Մանչեսթեր Յունայթեդի» միասնության հստակ ուղերձն է՝ ի պատասխան ողբերգության։
Ժոտայի և Սիլվայի մահը ցնցել է ֆուտբոլային աշխարհը, և «Յունայթեդի» ակցիան ևս մեկ անգամ ընդգծեց մարդկային արժեքների գերակայությունը սպորտից անդին։