Շանը մեքենայից կապած ու քարշ տված քաղաքացին ձերբակալվել է. նա 62–ամյա բյուրեղավանցի է

Շանը մեքենայից կապած ու քարշ տված քաղաքացին ձերբակալվել է։ Այս մասին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ սոցիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է մի քաղաքացի շանը կապել ավտոմեքենայից ու քարշ տալիս։ Դաժան դեպքը տեղի է ունեցել Բյուրեղավան քաղաքում։
Նարեկ Սարգսյանի խոսքով, ձերբակալվածը Բյուրեղավանի 62-ամյա բնակիչ է. «Ոստիկանները կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցույց տալու կասկածանքով ձերբակալել են Բյուրեղավանի 62-ամյա բնակչին և տեղափոխել համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին»,- ասել է նա։

Leave a Comment