
Հարց է առաջանում՝ ի՞նչ է փորձել ապացուցել Քոչարյանի տեղեկատվական ռեսուրսը սրանով, կամ ինչո՞ւ են հիմա էլ ընկել Տեր-Պետրոսյանի հետևից, ի՞նչ են ուզում փաստել: Երևի ինչ-որ տեղ նրանից վտանգ են զգացել, ուստի որոշել են նրան էլ տեղեկատվական տեռորի ենթարկել: Թե՞ ուզում են Նիկոլին պատիվ անել՝ առաջին նախագահի հետ նրան գաղափարակից հռչակելով:
Իսկ իրականությունն այն է, որ Սերժ Սարգսյանի տեսակետն այն մասին, որ ամեն մի շարժման մեջ ընգրկվածը չէ, որ կարող է շարժման առաջնորդի հոգեզավակ լինել, իրականություն է. եթե նույնիսկ որևիցե ժամանակահատվածում եղել է սուբյեկտների միջև համագործակցություն, ապա դա չի նշանակում, որ մեկը մյուսի հոգեզավակն է կամ ասենք թոռը: Իսկ հետաքրքիր է՝ Քոչարյանը ո՞ւմ հոգեզավակն է, ո՞վ է նրա քաղաքական արմատը, Մուրազի Բորի՞կը, թե՞ սա ճյուղն է կամ «վոինի» շառավիղը…
Չիմանալով, թե է՛լ ինչպես կարող են Սարգսյանին թիրախավորել՝ իրենք են հայտնվել անիմաստ, ծիծաղելի իրավիճակում՝ չկամենալով ինքնաքննութամբ զբաղվել ու խոստովանել, որ շնորհիվ իրենց է Նիկոլն Արցախի հանձնումը մարսել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: