
Կրեմլը ծանոթացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կիևին ռազմական մատակարարումների վերաբերյալ արված հայտարարությանը և մանրամասն վերլուծության կենթարկի այն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«ԱՄՆ նախագահի հայտարարությունները շատ լուրջ են։ Դրանցում ինչ-որ բան ուղղված է անձամբ նախագահ Պուտինին։ Մեզ, անշուշտ, ժամանակ է պետք վերլուծելու Վաշինգթոնում ասվածը»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
«Մինչ այժմ մեկ բան կարելի է վստահաբար ասել. թվում է, թե նման որոշումը, որը կայացվում է Վաշինգթոնում, ՆԱՏՕ-ի երկրներում և անմիջապես Բրյուսելում, ուկրաինական կողմն ընկալում է ոչ թե որպես խաղաղության ազդանշան, այլ որպես պատերազմը շարունակելու ազդանշան»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ավիլի վաղ հայտարարվել էր ԱՄՆ-ի կողմից Կիևին հարձակողական զենք մատակարարելու հավանականության մասին։