Զելենսկին ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Քաղաքականություն

15.07.2025 | 14:15

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ։ Կողմերը քննարկել են ԱՄՆ նախագահի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի՝ Սպիտակ տանը կայացած հանդիպումը։

«Շատ լավ զրույց էր։ Շնորհակալություն եմ հայտնում Ուկրաինային աջակցելու և սպանությունները դադարեցնելու, երկարատև ու արդար խաղաղություն հաստատելու համար համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամության համար»,- գրել է Զելենսկին X-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ նախագահ Թրամփը մանրամասներ է ներկայացրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման մասին։

Զելենսկին ընդգծել է՝ կարևոր է, որ այդքան լավ հարաբերություններ ունեն, և որ Դաշինքի երկրներն աշխատում են պաշտպանության ծախսերը մեծացնելու ուղղությամբ։

«Մենք նախագահի հետ քննարկել ենք անհրաժեշտ միջոցներն ու լուծումները՝ Ռուսաստանի հարձակումներից մարդկանց ավելի լավ պաշտպանությունն ապահովելու և մեր դիրքերն ամրապնդելու համար։ Մենք պատրաստ ենք հնարավորինս արդյունավետ աշխատել խաղաղության հասնելու համար։ Համաձայնել ենք ավելի հաճախ հեռախոսով զրուցել և համակարգել մեր քայլերը նաև ապագայում»,- գրել է Ուկրաինայի նախագահը։

Հիշեցնենք, որ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին 50 օր էր տվել՝ Ուկրաինայի հարցով համաձայնության հասնելու համար, հակառակ դեպքում՝ սպառնացել երկրորդային մաքսատուրքեր սահմանել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment