«Ռեալ Մադրիդի» ապագա նորեկ Ֆրանկո Մաստանտուոնոն խոստովանել է, որ չի վախենում Իսպանիա տեղափոխվելուց հետո հնարավոր դժվարություններից։ Արգենտինացին ներկայումս հայրենիքում խաղում է «Ռիվեր Փլեյթ» ակումբում։ Նա կփոխի ակումբը օգոստոսին, երբ դառնա 18 տարեկան։ Տրանսֆերը «Ռեալի» համար կարժենա 45 միլիոն եվրո։
«Ոչ, ես չեմ վախենում «Ռեալում» հարմարվելու հետ կապված խնդիրներից։ Ինձ համար սա մարտահրավեր է։ Ես ուզում եմ գալ և արագ ապացուցել, թե ինչ որակներ ունեմ», – ասել է խոստումնալից հարձակվողական կիսապաշտպանը։