Գյումրու օդանավակայան ատնող ճանապարհահատված է նորոգվում

Գյումրու օդանավակայան ատնող ճանապարհահատված է նորոգվում

Մեկնարկել են Մ-1 միջպետական ճանապարհից դեպի Գյումրու օդանավակայան տանող 2կմ ճանապարհի միջին նորոգման աշխատանքները։ Կապալառու կազմակերպությունը կատարում է երթևեկելի գոտիներից մեկի ասֆալտբետոնե ծածկի ֆրեզումը։

Երկկողմանի երթևեկությունն այժմ կազմակերպվում է մեկ գոտով։ Մի գոտու նորոգումն ավարտելուց հետո աշխատանքները կշարունակվեն մյուս երթևեկելի գոտում։

Միջին նորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Leave a Comment