«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել «Լիոնի» կիսապաշտպանին

«Լիոնի» կիսապաշտպան Կորենտեն Տոլիսոն գրավել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրությունը։ «Կարմիր սատանաները» կապ են հաստատել ֆրանսիացու շրջապատի հետ՝ հնարավոր գործարքի պայմանները քննարկելու համար, հաղորդում է L’Equipe-ը։

30-ամյա ֆուտբոլիստը հետաքրքրված է անգլիական ակումբին միանալով,։ «Լիոնը» ցանկանում է պահպանել փորձառու կիսապաշտպանին։ Transfermarkt-ի փորձագետների կարծիքով՝ Կորենտեն Տոլիսոն գնահատվում է 12 միլիոն եվրո։

2017-ից 2021 թվականներին ֆուտբոլիստը հրավիրվել է Ֆրանսիայի ազգային հավաքական, որտեղ նա հաղթել է 2018 թվականի Աշխարհի առաջնությունը։ Կիսապաշտպանի պայմանագիրը «Լիոնի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։

Leave a Comment