Շարմազանով․ Մակրոնի աջակցությունը Փաշինյանին շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա

Շարմազանով․ Մակրոնի աջակցությունը Փաշինյանին շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա

15 հուլիսի 2025 – 11:51 AMT

PanARMENIAN.Net – ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում կարծիք է հայտնել, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի աջակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին «ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա»։

«2022-ի հոկտեմբերի 6-ին Մակրոնը ողջունեց Փաշինյանի կողմից Արցախի ճանաչումն Ադրբեջանի մաս։ Դրա արդյունքում 2022-ի դեկտեմբերից Ադրբեջանը բլոկադայի ենթարկեց Արցախը։

Իսկ վերջնարդյունքում ՝ Արցախը 2023-ի սեպտեմբեր-հոկտեմբերին հայաթափվեց։

Հիմա էլ Մակրոնը հայտարարում է.«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի` հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել»։

Ի՞նչ նոր էջ…

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման»,–գրել է նա։

Դրանից բացի, ՀՀԿ գործիչը արձագանքել է Մակրոնի վերջին հայտարարությանը, որում նշվում էր. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի` հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել»։

Leave a Comment