Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի իրավիճակը «Բարսելոնայում» բարդանում է:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը 33-ամյա դարպասապահին չի դիտարկում որպես հիմնական ընտրություն և, ըստ լուրերի, նրան համարում է երրորդ տարբերակ՝ Ժոան Գարսիայից և Վոյցեխ Շչեսնիից հետո: Տեր Շտեգենն իր հերթին հայտարարել է, որ պատրաստ է պայքարել հիմնական կազմում տեղի համար:
Cadena SER-ի տվյալներով՝ գերմանացի դարպասապահը զայրացած է և չի ցանկանում հեռանալ «Բարսելոնայից»: Այդուհանդերձ, նրա գործակալն արդեն սկսել է նոր ակումբ փնտրել՝ եթե ֆուտբոլիստը որոշի լքել թիմը:
Կատալոնական ակումբը կարծում է, որ Տեր Շտեգենը, հավանաբար, կհեռանա՝ ապահովելու համար իր տեղը Գերմանիայի հավաքականում 2026 թվականի աշխարհի առաջնությունում: Սակայն դրա համար նա ստիպված կլինի փոխհատուցում վճարել պայմանագիրը վաղաժամ խզելու համար: Նշվում է, որ Տեր Շտեգենի հնարավոր վաճառքը կօգնի «Բարսելոնային» նվազեցնել աշխատավարձերի բեռը, ինչը ակումբի առաջնահերթություններից է: