Լավրովն ու Սի Ցզինպինը քննարկել են տարածաշրջանային հարցեր


Միջազգային


Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին է փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանավոր ուղերձը:

Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Լավրովը Չինաստանի առաջնորդին է փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բարեկամական ողջույններն ու բարեմաղթանքները։ Քննարկվել են երկկողմ քաղաքական շփումների մի շարք հարցեր՝ ամենաբարձր և բարձր մակարդակներում, այդ թվում՝ Ռուսաստանի պետության ղեկավարի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն այցի նախապատրաստական աշխատանքները՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու և  Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին մասնակցելու համար», – ասվում է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Ռուսական կողմը նաև անդրադարձել է միջազգային և տարածաշրջանային օրակարգի որոշ արդիական թեմաների։


Leave a Comment