ՊՍԺ-ն կվաճառի երեք ֆուտբոլիստների, որպեսզի ձեռք բերի «Բորնմութի» պաշտպանին

Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը դեռևս նպատակ ունի պայմանագիր կնքել «Բորնմութի» ուկրաինացի պաշտպան Իլյա Զաբարնիի հետ։

Lequipe-ի լտվյալներով՝ Փարիզի լավագույն ակումբը որոշել է այս ամռանը միանգամից վաճառել երեք խաղացողի։ Ֆրանսիայի չեմպիոնը ցանկանում է ստացված գումարն օգտագործել Զաբարնիի տրանսֆերը կազմակերպելու համար։

Հեռացողների ցուցակում ներառված են եղել հետևյալ խաղացողները՝ հարձակվող Գոնսալոը Ռամուշը, պաշտպան Լուկաս Հերնանդեսը և կիսապաշտպան Լի Կանգ-ինը։

Transfermarkt պորտալը 22-ամյա ուկրաինացու շուկայական արժեքը գնահատում է 42 միլիոն եվրո։ Նա «Բորնմութի» հետ պայմանագիր ունի մինչև 2029 թվականի հունիսի վերջը։

Leave a Comment