«Զուրաբիշվիլին կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել»․ Կոբախիձե | ՄԱՄՈՒԼ.ամ

Վրաստանի գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե խորհրդարանական նոր ընտրություններ նշանակի և չլքի նստավայրը՝ նորընտիր նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի երդմնակալությունից հետո։ Այս մասին հայտարարել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նա նշել է, որ նոր նախագահի երդմնակալության արարողությունը նախատեսված է դեկտեմբերի 29-ին։

Ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ, չնայած իր մանդատի ավարտին, պաշտոնից չի հեռանալու, քանի որ խորհրդարանը «ոչ լեգիտիմ է»։

Leave a Comment