ՊՍԺ-ի բրազիլացի կենտրոնական պաշտպան Լուկաս Բերալդոն լրջորեն մտածում է թիմից հեռանալու մասին։ Լրագրող Լոիկ Տանցիի փոխանցմամբ՝ 21-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է փարիզյան ակումբում իր ստացած կարգավիճակից և ցանկանում է մշտապես լինել մեկնարկային կազմում։
Աղբյուրը նշում է, որ Բերալդոն արդեն տեղեկացրել է իր մտադրության մասին ակումբի ղեկավարությանը։ ՊՍԺ-ն, իր հերթին, պատրաստ է քննարկել ֆուտբոլիստի տրանսֆերը, սակայն սահմանել է երկու հիմնական պայման՝ առաջարկի նվազագույն արժեքը պետք է կազմի 30 միլիոն եվրո, և բանակցային գործընթացը պետք է ընթանա առանց ձգձգումների։
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին կայացած ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում ՊՍԺ-ն 0:3 հաշվով պարտվեց Լոնդոնի «Չելսիին»։ Բերալդոն մասնակցել է խաղին մեկնարկային կազմում և անցկացրել է բոլոր 90 րոպեները։