🎥 Լամին Յամալի ծննդյան օրը թզուկներ վարձելու պատճառով սկանդալ է առաջացել

Երեկ «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը նշել է իր 18-ամյակը։ Հյուրերին զվարճացնելու համար նա վարձել էր ախոնդրոպլազիայով մարդկանց խումբ։

Ախոնդրոպլազիայի հիվանդություն ունեցող մարդկանց ասոցիացիայի (ADEE) նախագահ Կարոլինա Պուենտեսը քննադատել է ֆուտբոլիստին և սպառնացել դատական գործընթաց սկսել։ Նրա խոսքերը փոխանցում է abcnoticias.mx-ը։

«Անընդունելի է, որ 21-րդ դարում ախոնդրոպլազիայով մարդկանց դեռ օգտագործում են որպես զվարճանքի միջոց մասնավոր միջոցառումներին, հատկապես, երբ պատվիրատուները հանրային դեմքեր են», – ասել է Պուենտեսը։

Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում է, որ վարձված անձանց այսպիսի մեդիա ուշադրությունը դուր չի եկել։

Լամին Յամալն ու իր շրջապատը դեռևս չեն արձագանքել Պուենտեսի հայտարարությանը։

Leave a Comment