Չելսին խոշոր գումար է վաստակել Ակումբային ԱԱ-ում տարած հաղթանակի շնորհիվ — Armsport.am

ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում, որը կայացավ Նյու Ջերսիի Իսթ Ռադերֆորդ քաղաքի «ՄետԼայֆ» մարզադաշտում, Լոնդոնի «Չելսին» վստահ հաղթանակ տարավ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ՊՍԺ-ի նկատմամբ՝ 3:0 հաշվով։

Լրագրող Բեն Ջեյքոբսի հաղորդմամբ՝ «Չելսին» Աշխարհի առաջնությունում իր ելույթի համար ստացել է մոտ 120 միլիոն դոլար մրցանակային ֆոնդ (մոտ 103 միլիոն եվրո)։ Համեմատության համար նշենք, որ Չեմպիոնների լիգայում հաղթանակից հետո ՊՍԺ-ն վաստակել էր 150 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ եզրափակիչի ճանապարհին Էնցո Մարեսկայի թիմը հաղթել էր «Ֆլումինենսեին» (2:0), «Պալմեյրասին» (2:1) և «Բենֆիկային» (4:1), իսկ ավելի վաղ խմբային փուլում զբաղեցրել էր երկրորդ տեղը՝ պարտվելով «Ֆլամենգոյին» և առաջ անցնելով «Էսպերանսից» ու «Լոս Անջելեսից»։

Leave a Comment