https://proffootball.am/wp-login.php?action=logout&redirect_to=https%3A%2F%2Fproffootball.am&_wpnonce=e2ba4833a9
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը ընտրություն է կատարել Ուսման Դեմբելեի և Լամին Յամալի միջև
«Բարսելոնայի» նախկին խաղացող Ֆրանցիսկո Կարասկոն անվանել է 2025 թվականի «Ոսկե գնդակի» իր ֆավորիտին։ Ուսման Դեմբելեի և Լամին Յամալի միջև նա ընտրել է ֆրանսիացի հարձակվողին։
«Ես «Ոսկե գնդակը» կտայի Դեմբելեին։ Բայց հաջորդ տարի հուսով եմ, որ Յամալը կհաղթի մրցանակը։ Ուսմանը նախորդ մրցաշրջանում ավելի շատ բանի է հասել։ Չնայած Լամինը կարող է մրցանակը ստանալ իր փայլուն խաղի և հսկայական տաղանդի համար», – Կարասկոյի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։