ՊՍԺ-ի ֆուտբոլիստը ակումբին հայտնել է, որ ցանկանում է հեռանալ — Armsport.am

ՊՍԺ-ի բրազիլացի կենտրոնական պաշտպան Լուկաս Բերալդոն ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է լրագրող Լոիկ Տանցին։

Աղբյուրի տեղեկություններով՝ 21-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է փարիզյան ակումբում իր կարգավիճակից. նա ցանկանում է դառնալ մշտական մեկնարկային կազմի խաղացող։

Նշվում է, որ Բերալդոն որոշել է լքել ակումբը և արդեն տեղեկացրել է իր մտադրության մասին ՊՍԺ-ի ղեկավարությանը, որը իր հերթին պատրաստակամություն է հայտնել բավարարել վաճառքի խնդրանքը՝ երկու պայմանով՝ համապատասխան առաջարկի առկայություն (առնվազն 30 միլիոն եվրո) և բանակցային հստակություն։

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 13-ին, ՊՍԺ-ն 0:3 հաշվով պարտվեց «Չելսիին» աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում։ Բերալդոն մեկնարկային կազմում էր և անցկցրեց ամբողջական հանդիպում:

Leave a Comment