Հայաստանի նախագահն այցելել է Երևանում Ֆրանսիայի դեսպանատուն՝  Բաստիլի գրավման օրվա առթիվ

Արմինֆո.  Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը այցելել է Երևանում Ֆրանսիայի դեսպանատուն՝ այդ երկրի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ:

 

“Ուրախ եմ հանդիպել դեսպան Օլիվյե Դեկոտինյիի հետ։ Ֆրանսիայի ժողովրդին և ղեկավարությանը փոխանցում եմ խաղաղության, առաջընթացի և բարգավաճման լավագույն մաղթանքներ՝ Բաստիլի գրավման օրը: Հայաստանն ու Ֆրանսիան կիսում են ընդհանուր արժեքներ, որոնց շնորհիվ մեր երկրների միջև առանձնահատուկ հարաբերությունները շարունակում են զարգանալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում:

 

Մաղթում եմ Ֆրանսիային միշտ հավատարիմ մնալ հանրապետության հիմնարար արժեքներին և կարգախոսին՝ ազատություն, հավասարություն, եղբայրություն”,- գրել է Խաչատուրյանը Twitter-ի (X) իր էջում՝ հրապարակելով Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպման լուսանկար։

Leave a Comment