Բռնության նոր ալիք Սիրիայում. զինված ջոկատները հարձակվել են դրուզների բնակավայրերի վրա

https://arm.sputniknews.ru/20250714/brnutjan-nvor-aliq-siriajum-zinvats-jvokatnery-hardzakvel-en-druzneri-bnakavajreri-vra-91320168.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Ситуация в провинции Сувейда

Sputnik Արմենիա

Ситуация в провинции Сувейда

2025-07-14T17:24+0400

true

PT0M55S

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0e/91319261_240:0:1680:1080_1920x0_80_0_0_578c9e9e6a3e0d036f6b3f60c8a97092.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սիրիա, կողոպուտ, զինված հարձակում, տեսանյութեր, տեսանյութ, видео

սիրիա, կողոպուտ, զինված հարձակում, տեսանյութեր, տեսանյութ, видео

Բաժանորդագրվել

Երկու կողմից էլ կան սպանվածներ, վիրավորներ և գերիներ։ Զինված ջոկատները գերեվարում են նաև խաղաղ քաղաքացիների։

Զինված ջոկատները հարձակվել են Սիրիայի Սուվեյդա նահանգի դրուզների մի շարք բնակավայրերի վրա։ Արդեն երկրորդ օրն է՝ թեժ մարտեր են ընթանում ։

Ինչպես հայտնում են մերձավորարևելյան թեմատիկայով զբաղվող լրատվականները, երկու կողմից էլ կան սպանվածներ, վիրավորներ և գերիներ։ Զինված ջոկատները գերեվարում են նաև խաղաղ քաղաքացիների։

Նշվում է, որ հարձակվելով գյուղերի վրա՝ նրանք հաշվեհարդարներ են տեսնում, կողոպուտներ ու հրկիզումներ անում։

Դրուզների ինքնապաշտպանական ջոկատները հակահարված են տալիս, սակայն այս էթնիկ խմբի դիմադրությունը ճնշելու համար զինված խմբավորումները նոր համալրումներ են ստանում։ Ներկայում Սուվեյդա նահանգի ծայրամասերում կենտրոնացված են ռազմական շարասյուներ։

Հիշեցնենք, որ Ջարամանում և Սախնայում այս տարվա ապրիլին դրուզական աշխարհազորի և իշխանամետ զինված խմբավորումների միջև բախումներ էին տեղի ունեցել: Երկու կողմից էլ եղել են զոհեր և վիրավորներ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակն այն ժամանակ հայտարարել էր, որ Թել Ավիվը Դամասկոսին նախազգուշացրել է զերծ մնալ դրուզների նկատմամբ հաշվեհարդար տեսնելուց և կանխարգելիչ հարված է հասցրել:

Դրուզներն արաբական էթնո-կրոնական միավոր են, ապրում են Լիբանանում, Սիրիայում, Իսրայելում և Հորդանանում: Անցյալ տարվա վերջին Դամասկոսում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Իսրայելի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է սիրիական դրուզներին պաշտպանելու պատրաստակամության մասին:

Leave a Comment