ՔՊ-ում կոնֆլիկտ կա, բայց կոնֆլիկտը Արցախի մասին չէ, այլ թե, ով հարստացավ․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) – ՓԱՍՏԻՆՖՈ

Լսած կլինե՞ք, որ Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավորը երբևէ ասի՝ էս մի կտոր հողը հայկական է, եթե անգամ մեկն էլ ասի, ապա չգիտեմ իր հետ ինչ կկատարվի։ Մինչդեռ, մեր երկրում քաղաքական այս խմբակի անդամները իրար հերթ չտալով հիմնավորում են, որ այս կամ այն տարածքը հին ադրբեջանական տարածք է։ Այս մասին «Փաստինֆո»- հետ հարցազրույցի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Դիտարկմանը, թե արդյոք ՔՊ-ում վերջին իրադարձությունները այն մասին չեն, որ այդ թիմում կան տարաձայնություններ, և ընդդիմությունը լավ աշխատանքի դեպքում կարող էր իմպիչմենտի համար անհրաժեշտ ձայները հավաքել՝ նա պատասխանեց, որ այդ մարդիկ Արցախի հարցում միակարծիք են, բայց կան հարցեր, որտեղ իրար են հայհոյում ու միմյանց «անկողին մտնում»։

«Էդ մարդկանց կոնֆլիկտն ուրիշ տեղում է, ով հարստացավ, ով իշխանական փայից ավելի շատ օգտվեց։ Այդ կոնֆլիկը կա ու ի վերջո դա հանգեցնելու է ՔՊ-ի չգոյությանը։ Ներքին ճեղքերը ընդդիմադիր ուժերի համար էլ շատ կարևոր է»։
Պատգամավորը նաև կարծում է, որ ընտրություններով այս իշխանության հեռացմանը հնարավոր չէ հասնել, նա նաև շեշտեց, որ «Սրբազան պայքարի» ժամանակ շատ մոտ էին այս իշխանության հեռացմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուր` Փաստինֆո



Source link

Leave a Comment