Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությունը, այդ թվում՝ պաշտպանության բնագավառում, կշարունակեն ընդլայնվել՝ ի շահ երկու երկրների խաղաղության ու բարօրության․ Սուրեն Պապիկյանը՝ Ֆրանսիայի պաշտպանության նախարարին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը X-ի իր էջում շնորհավորանք է հղել Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ։ Հայտնում է նախարարի խոսնակը։

 

«Իմ ջերմ շնորհավորանքն եմ հղում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, երկրի ղեկավարությանը և իմ գործընկեր պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուին՝ Ազգային տոնի կապակցությամբ։

 

Մաղթում եմ Ֆրանսիային խաղաղություն, կայունություն և շարունակական զարգացում։

Համոզված եմ, որ Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությունն ու համագործակցությունը, այդ թվում՝ պաշտպանության բնագավառում, կշարունակեն ընդլայնվել՝ ի շահ երկու երկրների խաղաղության ու բարօրության»:

 

Leave a Comment