Եվրոպական միությունն աշխատում է Հայաստանի ավելի խորը և ընդլայնված գործընկերություն ունենալու ուղղությամբ և ցանկանում է զարգացնել Երևանի հետ հարաբերությունները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։
«Բրյուսելն աշխատում է Հայաստանի հետ ավելի խորը և ընդլայնված գործընկերություն ունենալու ուղղությամբ՝ ընդգծելով, որ Եվրոպական միությունը ցանկանում է զարգացնել Երևանի հետ հարաբերությունները: Հուսով եմ, որ այս հանդիպումը կարող է առաջ մղել մեր աշխատանքը»,-նշել է Կոշտան։
Նա անդրադարձել է նաև հունիսի 29-30-ը Եվրոպական միության Բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի՝ Հայաստան կտարած այցին՝ շեշտելով, որ դա ԵՄ-Հայաստան հարաբերություններում հստակ առաջընթացի մասին է խոսում։
«Այս հանդիպումը մեզ հնարավորություն կտա խոսել նաև խաղաղության և այլ զարգացումների մասին»,-ասել է Եվրոպական խորհրդի նախագահը։