Հայաստանում հեղուկ գազը թանկացել է


Տնտեսություն


Հայաստանում հեղուկ գազը վերջին օրերին  թանկացել է 40-60 դրամով։ Panorama.am-ի խմբագրություն ահազանգած մարզաբնակ քաղաքացիները դժգոհում են, բերքահավաքի ու գյուղատնտեսական աշխատանքների թեժ ժամանակ գազի գինը հասել է 150-170 դրամի։ 

Այսօր էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, առանց մանրամասնելու գազի թանկացման պատճառները,  տեղեկացրել է՝ հուլիսի 11-13-ի ընթացքում Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 99 բեռնատար։


Leave a Comment