«Ամերիկահայ եմ, բայց Հայաստանի հետ եմ, չեմ վախենում արտահայտել իմ հայացքները։ Դուք էլ մի վախեցեք, Դուք ազատ երկրում եք ապրում, ասեք ինչ մտածում եք Նիկոլի ու իր խունտայի մասին»,- ԱՄՆ Գլենդել քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ելույթում ասաց գործարար Մայք Սարյանը։
«Պատերազմում պարտվեց, պարտվող մարդը պետք է գնար, չգնաց, հողերը հանձնեց, գերիների մասին չի խոսում։ Հիմա էլ կորիդոր է բացում Հայաստանում։ Ասում ենք՝ գնա, դու այլևս գործ չունես»,- ասաց նա։
Մայք Սարյանի ելույթը՝ տեսանյութում։