Աֆրիկայում գործարկվել է PAPSSCARD-ը՝ մայրցամաքի առաջին համաաֆրիկյան վճարային քարտային համակարգը, որը նպատակ ունի հեշտացնել մանրածախ առևտրի ոլորտում միջազգային վճարումները վերացնելով արտաքին համակարգերից կախվածությունը։
Քարտը ներկայացվել է Նիգերիայի Աբուջա քաղաքում կայացած աֆրիկյան Afreximbank բանկի տարեկան համաժողովի ընթացքում։ Այն Afreximbank-ի, Համաաֆրիկյան վճարումների և հաշվարկների համակարգի (PAPSS) և Mercury Payment Services-ի համատեղ նախաձեռնությունն է։
PAPSSCARD-ը Աֆրիկայում ֆինանսական ինքնիշխանությանն ուղղված ավելի լայն նախաձեռնության մի մասն է, որն իրականացվում է աֆրիկյան կենտրոնական բանկերի և կառույցների աջակցությամբ, որոնց թվում են՝ Bank of Kigali, I&M Bank Rwanda, Unified Payments (Նիգերիա) և Ռուանդայի ազգային վճարային հարթակ՝ RSwitch ընկերությունները։ Afreximbank-ի նախագահ Բենեդիկտ Օրաման նշել է, որ քարտը կնվազեցնի առևտրային ծախսերը և կբարձրացնի վերահսկողությունը Աֆրիկայի ֆինանսական տվյալների նկատմամբ։


Ժամանակավոր գլխավոր տնօրեն Ջոն Բոսկո Սեբաբին նշել է, որ քարտը կխթանի նորարարությունը ֆինանսական ոլորտում և ամբողջ մայրցամաքում կտրամադրի ժամանակակից և անվտանգ վճարային լուծումներ։
Այն համալրում է PAPSS-ի մյուս ծառայությունների շարքը, ինչպիսիք են՝ Instant Payment System-ը (IPS) և African Currency Marketplace-ը (PACM)։