ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է՝ խախտման դեպքում վիզան կչեղարկվի

ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է՝ խախտման դեպքում վիզան կչեղարկվի

14 հուլիսի 2025 – 11:39 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ ԱՄՆ մուտքի վիզայի տրամադրումը չի նշանակում մշտական ազատություն՝ առանց վերահսկողության։

«Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում:

Մենք շարունակաբար հետևում ենք, որ վիզա ունեցող անձիք թույլ չտան ԱՄՆ օրենքների ու ներգաղթային նորմերի խախտումներ, իսկ խախտման դեպքում նրանց սպասում է վիզայի չեղարկում և արտաքսում»,- ասվում է հայտարարության մեջ:

Պարզաբանվել է, որ անգամ վիզա ստանալուց հետո մնում է անհրաժեշտությունը հետևել ամերիկյան ներգաղթային կարգավորումներին ու օրենսդրությանը, հակառակ դեպքում կարող են ուժի մեջ մտնել վիզայի չեղարկման և երկրից արտաքսման գործընթացներ։

Leave a Comment