Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քելլոգը ժամանել է Կիև ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քելլոգը ժամանել է Կիև

Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը ժամանել է Կիև: Այս մասին Թելեգրամում տեղեկություն է հրապարակել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։

«Պաշտպանություն, անվտանգության ամրապնդում, զենք, պատժամիջոցներ, մեր ժողովրդի պաշտպանություն, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև համագործակցության ամրապնդում՝ քննարկման շատ թեմաներ կան», – գրել է Երմակը։

DPA-ն հիշեցնում է, որ ավելի վաղ Քելլոգը հայտարարել էր, որ Կիև իր այցը կտևի մեկ շաբաթ։

Leave a Comment