Հերթական օրինակը, թե ինչպես են արցախցիները անօթևան մնում կառավարության կողմից բնակվարձի աջակցության դադարեցման հետևանքով․ Դավիթ Ղահրամանյան

Դավիթ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Ահա հերթական օրինակը, թե ինչպես են արցախցիները անօթևան մնում կառավարության կողմից բնակվարձի աջակցության դադարեցման հետևանքով:
Գիշերը Ազատության հրապարակում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ ի նստացույցին` ժամը մոտ 3:30-ին ներկա կանանցից մեկի հետ զրույցում պարզվեց, որ այս արցախցի կինն անօթևան է մնացել, քանի որ չի կարողացել վերջին օրերին վճարել Չարենցավանում գտնվող բնակարանի վարձը: Այլ հարթակներում աջակցություն չգտնելով՝ նա եկել է մեր հանրահավաքին և միացել նստացույցին՝ ստիպված գիշերելու հրապարակում:
Իհարկե, այս անգամ ստացվեց մասնավոր աջակիցների միջոցով ժամանակավոր կացարան գտնել մեր միայնակ հայրենակցի համար, սակայն այսպիսի դեպքերը առաջիկա օրերին գնալով աճելու են: Այս խնդրի միակ լուծումը համակարգային է՝ բնակվարձի աջակցության շարունակականության ապահովումը՝ մինչև յուրաքանչյուր ընտանիքի բնակարանային խնդրի արժանապատիվ ու կայուն կերպով կարգավորումը:
Հարգելիներս, եթե կառավարության այս ձախողված որոշման պատճառով
դուք կամ ձեր ծանոթներն էլ են անօթևան մնացել, կարող եք գրել Խորհրդի էջին՝ Ձեր դեպքը հանրայնացնելու և պատշաճ ուշադրություն գրավելու նպատակով:
Կանխենք արցախցիների ծայրահեղ չքավորությունը և հնարավոր արտագաղթը Մայր Հայաստանից:

Leave a Comment