
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայել-Իրան հակամարտությունից առաջ Ալի Խամենեիին նամակ էր ուղարկել 60-օրյա վերջնագրով։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին՝ իրանական SNN հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
«Դոնալդ Թրամփն Ալի Խամենեիին նամակ էր ուղարկել 60-օրյա վերջնագրով։ Նամակում նաև ուղղակի ռազմական նախազգուշացում է եղել»,- հայտնել է ԱԳ փոխնախարարը։
Ղարիբաբադիի խոսքով՝ նամակն ուղարկվել է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից երկու ամիս առաջ։ Հակառակ դրան՝ Իսլամական Հանրապետության իշխանությունները շարունակել են իրենց քաղաքականությունը՝ փաստացի առիթ տալով հարվածի համար։