Բասկետբոլի կանանց Մ16 հավաքականը դարձել է Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի արծաթե մեդալակիր

Կանանց Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականն ավարտել է ելույթները Կոսովոյում անցկացվող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում, հայտնել է ԿԳՄՍՆ-ն։

Ըստ հրապարակման՝ Հայաստանի հավաքականը եզրափակիչ խաղում 58։65 հաշվով զիջել է Կիպրոսի թիմին և արժանացել առաջնության արծաթե մեդալներին:

Հանդիպման ամենաարժեքավոր խաղացողը Ավա Սեդա Ղարիբն էր: Նա գրանցել է դաբլ-դաբլ՝ վաստակելով 12 միավոր և կատարելով 17 ռեբաունդ:

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների տղաների հավաքականն էլ բրոնզե մեդալ է նվաճել Ալբանիայում անցկացվող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում:

Հայաստանի հավաքականը, 118։78 հաշվով առավելության հասնելով Ալբանիայի թիմի նկատմամբ, կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Էդգար Աղաբեկյանն էր՝ վաստակած 36 միավորով: Նա նաև 9 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 7 արդյունավետ փոխանցում, ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment