🎥 Ակումբային ԱԱ-ի եզրափակիչից հետո Չելսիի և ՊՍԺ-ի ֆուտբոլիստները բախվեցին խաղադաշտում

ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում, որը կայացավ Նյու Ջերսիի Իսթ Ռադերֆորդ քաղաքի «ՄետԼայֆ» մարզադաշտում, Լոնդոնի «Չելսին» վստահ հաղթանակ տարավ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ՊՍԺ-ի նկատմամբ՝ 3:0 հաշվով։

Մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո երկու ակումբների ֆուտբոլիստների միջև բախում տեղի ունեցավ։ Բանը հասավ նրան, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հրեց «ազնվականների» հարձակվող Ժոաու Պեդրուին և տապալեց նրան խոտածածկին։

Հիշեցնենք, որ «Չելսին» պատմության ընթացքում երկրորդ անգամ նվաճեց Աշխարհի ակումբային առաջնության գավաթը՝ առաջինը նոր ձևաչափով։

Leave a Comment