🎥 Չելսին գահընկեց արեց ՊՍԺ-ին՝ պատմության մեջ երկրորդ անգամ նվաճելով ակումբային ԱԱ-ի գավաթը

ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում, որը կայացավ Նյու Ջերսիի Իսթ Ռադերֆորդ քաղաքի «ՄետԼայֆ» մարզադաշտում, Լոնդոնի «Չելսին» վստահ հաղթանակ տարավ մրցաշարի գլխավոր ֆավորիտ ՊՍԺ-ի նկատմամբ (3:0)։

«Ազնվականների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Քոուլ Պալմերը (22’, 30’), ևս մեկ անգամ աչքի ընկավ Ժոաու Պեդրուն (43)՝ խփելով 3-րդ գոլը «Չելսիի» կազմում անցկացրած երկրորդ խաղում։ Հանդիպման վերջնամասը փարիզյան գրանդը անցկացրեց 10 հոգով․ 85-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Ժոաու Նևեշը՝ մրցակցի մազերը միտումնավոր քաշելու համար։

Պալմերը դարձավ լոնդոնյան գրանդի պատմության երկրորդ ֆուտբոլիստը, որը եզրափակիչում մասնակցել է երեք գոլային գործողության (2 գոլ, 1 գոլային փոխանցում)։

Նման ցուցանիշ վերջին անգամ գրանցել էր Էդեն Ազարը՝ 2019 թվականի մայիսին Եվրոպայի լիգայի եզրափակիչում՝ «Արսենալի» դեմ խաղում, երբ «կապույտները» հաղթեցին 4:1 հաշվով, իսկ բելգիացին դարձավ դուբլի և գոլային փոխանցման հեղինակ։

Այսպիսով, «Չելսին» պատմության ընթացքում երկրորդ անգամ նվաճեց աշխարհի ակումբային առաջնության գավաթը՝ առաջինը նոր ձևաչափով։

Հանդիպման գոլերը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։

Leave a Comment