Հնագետները պեղել են հազվագյուտ և պատմականորեն նշանակալի «լեհական բուրգեր», որոնք պարունակում են տարածաշրջանի հնագույն գյուղատնտեսական հասարակություններից մեկի երկու մեգալիթյան դամբարաններ, գրում է Archaeology News-ը։
Վիսկոչ գյուղի Խլապովսկու անվան լանդշաֆտային պարկի սովորական ուսումնասիրության ժամանակ Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի հետազոտողները հայտնաբերել են եռանկյունաձև կառույցներ, որոնք նրանք անվանել են «լեհական բուրգեր»։
Այս բուրգերը, որոնց տարիքը հասնում է 5500 տարվա՝ մինչև մ.թ.ա. 4-րդ հազարամյակ, տարածաշրջանում հայտնաբերված սակավաթիվ դամբարաններից են։ Հետաքրքրական է, որ դրանք կարող են լինել նաև Լեհաստանում երբևէ հայտնաբերված ամենախոշոր նախապատմական կառույցները։
Վելիկոպոլսկի վոյեվոդության լանդշաֆտային պարկերի համալիրն այս նշանակալի հայտնագործության մասին հայտարարել է Facebook սոցիալական ցանցում։ Օգտագործելով հեռահար զոնդավորման տեխնոլոգիան՝ հնագետները հայտնաբերել են ավելին, քան սպասում էին՝ երկու «բուրգ», որոնք պարունակում են նեոլիթյան դարաշրջանի թաղումներ։
Մեգալիթյան դամբարանների այս վերջին զույգը հատուկ նշանակություն ունի, քանի որ 1930 թվականից ի վեր Լեհաստանում հայտնաբերվել է դամբարանների միայն երկու այլ խումբ, ինչը դրանք դարձնում է երրորդ և չորրորդ հայտնագործությունները գրեթե մեկ դարում։ Այս վերջին պեղումները նոր են սկսվել։
Հնագետները առաջին հայացքից կարողացել են հաստատել, որ այս բուրգերի կառուցողները տարածական նախագծման զարգացած ըմբռնում են ունեցել։
Արտասովոր հուշարձանների գտնվելու վայրը կարող էր խորհրդանշական նշանակություն ունենալ՝ կապված նրանց հավատալիքների համակարգի հետ։ Հնագետները կարող են եզրակացնել, որ նրանք զբաղվել են աստղագիտությամբ։