Mash. Հայերի դաստիարակած 5-ամյա աֆրիկացի Իբրահիմը գրավել է սոցցանցերը

Mash տելեգրամյան ալիքը պատմել է աֆրիկյան ծագումով Իբրահիմ անունով տղայի մասին, որին դաստիարակել են Կրասնոդարի հայերը։
Այս հնգամյա աֆրիկացի տղան, որին դաստիարակել են հայերը, արդեն իր տեսանյութերով գրավել է սոցցանցերը, գրում է ռեսուրսը։
Իբրահիմը Մոսկվայից է։ Ամեն ամառ նա մոր հետ գալիս է Կրասնոդարի Կաբարդինկա առողջարանային քաղաք. մայրը՝ աշխատելու, իսկ ինքը՝ «կայֆ բռնելու»։
Համբավը անսպասելի է եկել. գյուղում մազութի հայտնվելու մասին լուրերի ֆոնին սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որտեղ փոքրիկը զբոսաշրջիկներին հրավիրում էր գալ հանգստանալու։ Եվս մեկ տեսանյութ, որտեղ նա վստահեցնում է, որ հայ է, 9 միլիոն դիտում է հավաքել։
Սոցցանցերում տեսանյութեր ձայնագրել տղային օգնում է ընտանիքի բարեկամ Արթուրը։ Նա հետևում է փոքրիկին և թույլ չի տալիս երկրպագուներին նրան գաղտնի նկարահանել։
Ըստ Արթուրի, Իբրահիմի ընտանիքի հետ վաղուց է ծանոթ. հետևել է 10-ամսական Իբրահիմին, մինչ մայրը աշխատանքի էր։
Այժմ տղան հինգ տարեկան է, գիտի երեք լեզու՝ ռուսերեն, հայերեն և ֆրանսերեն, որով խոսում է մոր հետ։ Մայրը ցանկանում է Իբրահիմին ուղարկել մայրաքաղաքի դպրոց՝ մեծ ապագա կերտելու համար։ Սակայն փոքրիկը ցանկանում է մնալ Կաբարդինկայում։ Արթուրն առաջարկել է նրան գյուղում թողնել և օգնել դպրոցի հարցում։

Leave a Comment