Նոր տեղեկություն՝ Մոյզե Քինի ապագայի վերաբերյալ

«Ֆիորենտինայի» հարձակվող Մոյզե Քինը մերժել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Քադիսիա» ակումբին միանալու առաջարկը։ Այս մասին հայտնել է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Աղբյուրի համաձայն՝ «Ալ-Քադիսիան» Քինին առաջարկել է տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձ։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Ալ-Հիլալը»։

Ակնկալվում է, որ «Ֆիորենտինան» մոտ ապագայում կարող է բանակցություններ սկսել ֆուտբոլիստի հետ նոր պայմանագրի շուրջ։ Նրա տարեկան աշխատավարձը կաճի 2.2-ից մինչև 4 միլիոն եվրո։ Անցյալ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 44 խաղի բոլոր հնարավոր ակումբային մրցաշարերում, խփել է 25 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։