Փոթորկի պատճառով Դոնեցկի մի շարք շրջանների բնակիչներ զրկվել են էլեկտրաէներգիայից

Բաժանորդագրվել

Քամին ծառեր է տապալել, ավտոմեքենաներ վնասել։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Դոնեցկի մի շարք շրջանների բնակիչներ փոթորկի հետևանքով զրկվել են էլեկտրաէներգիայից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ կիրակի երեկոյան Դոնեցկում տեղումներով փոթորիկ է սկսվել։

Վատ եղանակի հետևանքով խափանվել է քաղաքի մի քանի շրջանների էլեկտրամատակարարումը։

Բացի այդ, քամին ծառեր է տապալել, ավտոմեքենաներ վնասել, մի շարք ճանապարհային երթուղիներ փակվել են:

Leave a Comment