Արգենտինայի առաջնության մեկնարկային տուրում «Բելգրանոն» մրցակցի հարկի տակ 3:0 հաշվով հաղթանակ տարավ «Հուրականի» նկատմամբ:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը 56-րդ րոպեին գեղեցիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը՝ դառնալով «Բելգրանոյի» երկրորդ գոլի հեղինակը: Հայ ֆուտբոլիստը ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ։