
Դիտում ՝ 21 526
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերությունը 2 միլիարդ դոլար կներդնի xAI-ում՝ Grok չաթբոտի մշակող ընկերությունում։
Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը։
«Այս ներդրման գումարը Grok չաթբոտի ստեղծողի կողմից վերջերս հավաքագրված կապիտալի գրեթե կեսն է», — նշում է թերթը։
Նշվում է, որ SpaceX-ի ներդրումը հավաքագրված հինգ միլիարդ դոլարի ընդհանուր կապիտալի մի մասն է։ Այդ մասին հայտարարվել էր դեռևս հունիսին։
XAI-ն ակնկալում է ավելի շատ միջոցներ ներգրավել 2025 թվականի վերջին։
Կիսվել սոց․ ցանցերում