Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է Իրանի հետ պատերազմի թեմային և ասել, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ««Հեզբոլլահի» անկումից և առանցքի փլուզումից հետո շտապեց հարստացված ուրանը զենքի վերածել»։
«Մենք դա տեսել ենք։ Մենք ասացինք, որ մեկ տարվա ընթացքում նրանք միջուկային ռումբ կունենան, և նրանք այն կկիրառեն։ Ի տարբերություն այլ միջուկային տերությունների, նրանք իսկապես կկիրառեն այն և կոչնչացնեն մեզ», – հայտարարել է Իսրայելի վարչապետը։
Նա նաև պատասխանել է դեռևս Գազայում գտնվող պատանդների մասին հարցին։
«Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի նրանց վնաս չպատճառենք, – ասել է Նեթանյահուն։ – Իսրայելն անում է իրենից կախված ամեն ինչ՝ խուսափելու համար խաղաղ բնակչության շրջանում զոհերից, ՀԱՄԱՍ-ն անում է իրենից կախված ամեն ինչ՝ հակառակն անելու համար»։