Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ: Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-ԵՄ օրակարգին վերաբերող հարցերը` հիմքում ունենալով նաեւ միջխորհրդարանական համագործակցության թեմաները:
Կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին` այդ համատեքստում ընդգծելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արդեն համաձայնեցված համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը: Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների եւ ապօրինի պահվող անձանց խնդրին` կարեւորելով նաեւ անհետ կորած զինծառայողների հարցը:
Նշենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում նաև գրել է.
Հետաքրքիր հանդիպում ունեցա նաև մյուս գործընկերոջս` Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ։