13.07.2025 | 12:06
Ադրբեջանը Նախիջևանի հետ հնարավոր կապող ճանապարհը, որը ըստ Թուրքիայի և Ադրբեջանի պետք է լինի միջանցք, իսկ ըստ Հայաստանի իշխանությունների` «խաչմերուկ», արդեն որոշակի հանգրվանի է հասնում։
Հայաստանի ԱԳՆ փոխնախարարի` ճանապարհի «արտապատվիրակման» հնարավորության մասին հայտարարությունը ինքնին խոսում է միջանցքային տրամաբանության մասին։
Ու էստեղ հիշեցի ուսանողական տարիներին դիվանագիտական խաղ-քննությունը։ Որտեղ բանաձևը` վերաբերվում էր կիսադատարկ բաժակին։ Ի՞նչ ենթագիտակցական ազդեցություն կլինի եթե ասենք` «բաժակը կիսով չափ լիքն է», «բաժակը կիսով չափ դատարկ է» …
Միջանցքի ներկայացման մեջ հենց այս բանաձևն են դրել, որպեսզի մի կողմից տպավորություն լինի, թե միջանցք չկա, մյուս կողմից ճանապարհը վերահսկեն երրորդ կողմեր։
Վրաստանի և Ռուսաստանի օրինակը ընդհանրապես տեղին չի, որովհետև այն այժմ չի գործում, բացի այդ` ի՞նչ հետևանքներ կլինեն, եթե օրինակ Հայաստանը որոշի փակել այդ ճանապարհը։
Կարծում եմ միամիտ չենք, որ հավատանք, թե միջանցք պահանջողները տարբեր սցենարներ չեն հաշվի առել:
Մի խոսքով, նախանձում եմ գունավոր ակնոցավորներին:
Արա ՊՈՂՈՍՅԱՆ