Մոսկվայում օդի ջերմաստիճանը գերազանցել է 122-ամյա ռեկորդը | ՄԱՄՈՒԼ.ամ

Մոսկվայում օդի ջերմաստիճանի նոր ռեկորդ է սահմանվել՝ մինչև +34.6 աստիճան։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է Ռուսաստանի հիդրոօդերևութաբանական կենտրոնի ​​տնօրեն Ռոման Վիլֆանդը՝ նշելով, որ այդ ցուցանիշները գերազանցել են 122 տարի առաջ գրանցված առավելագույն ջերմաստիճանը։

«Հենց նոր գերազանցվեց 122-ամյա ռեկորդը. 1903 թվականին Մոսկվայում ջերմաստիճանը 34.5 աստիճան էր, հիմա արդեն 34.6 է», – նշել է օդերևութաբանը։

Նա նշել է, որ առաջիկա օրերին այլևս ռեկորդային ջերմաստիճաններ չեն կանխատեսվում, քանի որ ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի։

Leave a Comment