«Արսենալը», ինչպես նաև «Չելսին», հետաքրքրություն են ցուցաբերում «Բարսելոնայի» 21-ամյա կիսապաշտպան Մարկ Կասադոյով։
Այս մասին հաղորդում է Caught Offside-ը։
Աղբյուրի տվյալներով՝ իսպանացի ֆուտբոլիստի պայմանագրում կա 100 միլիոն եվրո կետ։ Սակայն «Բլաուգրանան» կարող է իջեցնել խաղացողի գինը՝ այս ամռանը նրան վաճառելու անհրաժեշտության պատճառով։ «Չելսին» Կասադոյին դիտարկում է որպես Ռոմեո Լավիայի փոխարինող։
Կասադոն «Բարսելոնայի» ակադեմիայի սան է։ Անցյալ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 36 խաղի բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է մեկ գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։