Անգլիական «Չելսիի» ֆուտբոլիստ Էնցո Ֆերնանդեսը դժգոհություն է հայտնել ԱՄՆ-ում անցկացվող Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում տիրող եղանակային ծանր պայմաններից։
Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչը «Չելսիի» և ՊՍԺ-ի միջև կկայանա հուլիսի 13-ին։
«Շոգն անհավատալի է։ Վերջերս խաղի ընթացքում մի պահ գլխապտույտ զգացի։ Ստիպված էի պառկել խոտի վրա, քանի որ գլխապտույտը շատ ուժեղ էր։ Նման ջերմաստիճանում խաղալը վտանգավոր է։ Հուսով եմ՝ հաջորդ տարի ժամանակացույցը կփոխեն, գոնե նրա համար, որ ֆուտբոլային շոուն մնա գրավիչ և գեղեցիկ, այդպես չէ՞», — Ֆերնանդեսի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։
2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն 48 հավաքականներ, կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում՝ 2026 թվականի հունիսի 11-ից մինչև հուլիսի 19-ը։